Սեր, հարաբերություններ, ընտանիք
10 կարևոր ակնարկներ, որոնք նա չի ուզում լսել քո նախկին սիրեցյալի մասին
![10 կարևոր ակնարկներ, որոնք նա չի ուզում լսել քո նախկին սիրեցյալի մասին 10 կարևոր ակնարկներ, որոնք նա չի ուզում լսել քո նախկին սիրեցյալի մասին](up/article/big/file_25989_4244986.jpg)
Յուրաքանչյուր խոսակցության ժամանակ անցյալը միշտ էլ շոշափվում է: Եվ երբ տղամարդը կարծում է, թե պիտի որոշ բաներ իմանա ընկերուհու մասին, ավելի լավ է` նա համեստությամբ շրջանցի դրանք:
Իմացիր՝ միշտ չէ, որ կարիք կա ճշմարտությունը բացահայտ ասել: Ինքնասիրությանը դիպչելը շատ հեշտ է, այդ պատճառով կինը պետք է շատ զգույշ լինի նախկին զուգընկերոջ մասին խոսելիս: Այժմ ներկայացնում ենք 10 ակնարկ, որոնցից բոլորս ենք խուսափում: Իսկ ի՞նչ ասել դրանց փոխարեն:
1. Պետք չէ ասել. «Նա բոլորի սիրելին էր»։
Տղամարդու սրտով է, երբ կարծում է, թե ինքը քեզ հանդիպած լավագույն ընտրյալն է՝ քո կյանքի բոլոր կարևոր մարդկանցից (հարազատներից, ընկերներից, անգամ ծնողներից) ամենասիրելին: Եթե նա իմանա, որ քո շրջապատում բոլորը սիրել են նախկին տղային, կկորցնի ինքնավստահությունը: Առանց այն էլ ընկերուհին մի շարք սպասելիքներ ունի իրենից, ո՜ւր մնաց մի խումբ մարդկանց սպասելիքներն արդարացնելը:
Փոխարենն ասա. «Նրան սիրում էին, բայց չգիտեին` իրականում ով է»։
Ընկերների և ընտանիքի հետ նոր տղայի շփումն ավելի հեշտությամբ կսկսվի, եթե նա բոլորովին չիմանա, որ այդտեղ գտնվողները ցանկանում են քո կողքին նկարի տղային տեսնել: Թող իմանա` մյուսին սիրել են, որովհետև լավ չեն ճանաչել: Նոր սիրեցյալն այնքան էլ հայրիկի սրտով չէ՞, ընկերներիդ կայքերի ծանոթը չէ՞... ոչինչ: Նրան առաջին հավանողը միայն դու ես: Կտեսնես, որ աստիճանաբար նա էլ մնացածների սիրելին կդառնա, ինչպես նախկինն էր: Ժամանակի հարց է:
2. Պետք չէ ասել. «Նա շատ լավ էր վաստակում»։
«Ex boyfriend»-ը պարկերով փո՞ղ էր վաստակում: Լռիր դրա մասին: Եթե նոր տղան իմանա, որ ավելի քիչ է վաստակում, քան սովոր ես, պարտված կզգա իրեն: Տղամարդիկ իրենց լավ են զգում, երբ ամեն ինչով ապահովում են սիրելի կանանց՝ սկսած ինտիմ հարցերից մինչև ֆինանսականը:
Փոխարենն ասա. «Աշխատավարձն ի՞նչ կարևոր է միմյանց սիրելու համար»։
Եկեք հուսանք, որ իսկապես այդպես ես կարծում: Չէ՞ որ տղան կարող է իրեն անվստահ զգալ, եթե մտածի, որ երբեք չի կարողանա բավականաչափ գումար աշխատել իրեն ու կնոջն ըստ կարիքի ապահովելու համար: Ուղղակի ակնարկիր, որ աշխատածի չափը կարևոր չէ. կարևորն այն է, որ դուք երջանիկ եք: Շեշտիր նաև, որ կարիք չկա` ամբողջ գումարը միայն քեզ վրա ծախսի քեզ գոհացնելու համար. դու շատ գոհ ու երջանիկ կլինես, եթե իր համար էլ գնումներ անի: Օրինակ` թող սկսի թարմացնել զգեստապահարանը:
3. Պետք չէ ասել. «Նա ինձ հետ դաժան վարվեց»։
Հարաբերություններն ավարտվում են: Շատ հաճախ դրանք ցավալի ավարտ են ունենում: Ցավոտ անցյալի մասին խոստովանությունը կարող է ազդել նոր հարաբերությունների վրա: Տղային կարող է դա ուրիշ ակնարկ թվալ: Եթե նույնիսկ «ex boyfriend»-ը ստոր է եղել, ու նրա մասին լսել անգամ չես ուզում, այն փաստը, որ դեռևս կռիվ ես տալիս անցյալի հետ և կրում ես այդ բեռը, տպավորություն կստեղծի, որ նրան դեռ չես հանել մտքիցդ: Իսկ դա բոլորովին դուր չի գա «նորեկին»:
Փոխարենն ասա. «Երկուսիս համար էլ դժվար էր»։
Եթե նույնիսկ «ex boyfriend»-ը խոցել է սիրտդ, ցույց մի տուր, որ մինչև հոգուդ խորքը վիրավորված ես: Հիմա քո կողքին հիանալի տղամարդ կա, ու կարևորն էլ դա է: Հնարավոր է` նրա կյանքում էլ է նույն բանը կատարվել: Դու ի՞նքդ կուզեիր լսել` ինչպես է այդ կինը վշտացրել նրան: Ախր կմրմռացնես վերքերը, չէ՞: Թող անցյալն անցյալում մնա:
4. Պետք չէ ասել. «Հիմա նրա գործերը հիանալի են»։
Կան զույգեր, ովքեր բաժանվելուց հետո շարունակում են շփվել: Դրանում ոչ մի սխալ բան չկա, եթե ամեն ինչ պլատոնական օրենքով է ընթանում: Քո անցյալի ու ներկայի հերոսները հավանաբար երբեք իրար չեն հանդիպել: Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի նոր տղայի ականջը տանել մյուսի կյանքը պատմելով, անցուդարձը ներկայացնելով: Թքած, թե նոր պաշտոնի է անցել կամ բարեկամը ամուսնացել է և այլն: Ուղղակի կհարցնի. «Վերջերս խոսե՞լ ես նախկին ընկերոջդ հետ»։-Կհարցնի` պարզելու համար, թե որքանով եք շփվում իրար հետ:
Փոխարենն ասա. «Վաղուց նրանից լուր չունեմ, վստահ եմ` լավ է»։
Եթե նույնիսկ պարբերաբար գրում եք միմյանց կամ անգամ խոսում շաբաթը մեկ, դրա մասին լռեք ներկայիս սիրեցյալի մոտ, ավելի լավ է` չիմանա այդ շփման մասին: Նա չի պատմում իր անցյալի հարաբերությունների և կանանց մասին, չէ՞ (իսկ նրանք հավանաբար շատ են եղել): Դու էլ նրան մի պատմիր: Անկեղծ ասած` դրանք նրան չեն էլ հետաքրքրի. փոխարենը միայն վիճաբանություններ կառաջացնեն ու տնօրենի պաշտոնի շուրջ բոյկոտ:
5. Պետք չէ ասել. «Այստեղ մի անգամ եղել եմ նրա հետ» ։
Ոչ մեկդ էլ միամիտ չեք: Մինչև իրար գրկում հայտնվելը երկուսդ էլ ուրիշ կյանք եք ունեցել: Բայց երբ դրա վերաբերյալ խոսակցություն է բացվում, մի փոքր ձևացնելը ոչ մի բանի չի խանգարի: Ասա` վերջին ժամանակներս համարյա տնից դուրս չես եկել, տանը զբաղմունք ես գտել, «ծնողների ներքնահարկում գտած դիտակով ես դուրս նայել», հիմա քեզ համար յուրաքանչյուր քայլը նորություն է, և առաջին անգամ ես նման զգացողություններ կիսում որևէ մեկի հետ:
Փոխարենն ասա. «Մի անգամ եղել եմ այստեղ, բայց չեմ հիշում` երբ»։
Դա սուտ չի համարվի: Եթե հարցնի` արդյոք երբևէ այս կամ այն ռեստորանում կամ ներկայացմանը եղե՞լ ես, ասա՝ եղել ես, բայց չես հիշում` ում հետ կամ ինչ առիթով: Կպնդի կոնկրետ բա՞ն իմանալ, դու էլ կնշես, որ հնարավոր է` նախկին ընկերոջ հետ ես գնացել: Նա իսկույն կփոխի թեման ու չի ցանկանա երկրորդ անգամ քեզ նույն վայրը բերել: Հրաշալի արդյունք. դու ոչ ստել ես, ոչ էլ հրահրել:
6. Պետք չէ ասել. «Այ սա՛ ինձ համար է գնել»։
Տղամարդիկ միշտ ջանքեր են թափում` վարժվելու որևէ հաճոյախոսություն անել կնոջ արտաքին տեսքի վերաբերյալ, լինի դա գեղեցիկ ականջօղ, թե շողշողուն վզնոց: Եթե ուզում ես ասել, որ նախկին տղան է դա քեզ համար գնել, այսպես ասա. «Ամեն անգամ, երբ սա կրում եմ, նրան եմ հիշում»։- Դրանից տղամարդը կեզրակացնի, որ դու երբեք ոչ մի պարագայում չես հիշում նախկին ընտրյալին, անգամ երբ կիսամերկ կանգնած ես հայելու առջև:
Փոխարենն ասա. «Արդեն երկար տարիներ է՝ կրում եմ սա»։
Ա՜խ, այս հին ի՞րը: Չես էլ հիշում` որտեղից է, բայց միշտ քեզ հետ է ու սիրում ես այն: Ձևացրու` իբր անձնական փոքրիկ ժառանգություն է, այլ ոչ թե հուշ ոմն մեկի հետ ապրած կյանքից: Շեշտիր, որ մտադիր ես դրանից նորը գնել: Ո՞վ գիտի՝ գուցե մոտ ապագայում նվիրի՞ քեզ: Բավական չէ` կխուսափես վիճաբանությունից, միաժամանակ նոր զարդ էլ կստանաս: Կրկնակի շահույթ:
7. Պետք չէ ասել. «Ես ու նա մտադիր էինք...»։
Յուրաքանչյուր զույգ էլ ծրագրեր է ունենում և ցանկանում է դրանք միասին իրագործել՝ ճանապարհորդել երկրով մեկ, ամենահայտնի լիգաների բեյսբոլի խաղերը դիտել, որոշել, թե ինչպիսին պիտի լինի իրենց ապագա տան դիզայնը և այլն: Իսկ երբ ավարտվում են հարաբերությունները, դրանց հետ հօդս են ցնդում նաև համատեղ երազանքները: Այնպես մի՛ արա, որ առաջվա պլանները նոր սիրեցյալի հետ ապագա կյանքի մի մասը դառնան:
Փոխարենն ասա. «Գիտե՞ս՝ միշտ ինչ եմ երազել»։
Ծրագրեր մշակիր ձեր երկուսի համար և երբեք մի՛ շեշտիր նախկինի հետ ունեցած հին պլանների մասին: Հիմա ուրիշ հարաբերություններ են, ուրիշ նպատակներ, ուրիշ որոշումներ: Ինչ խոսք՝ կարող ես որոշ մտքեր հին հարաբերություններից մեջբերել, ինչպես, օրինակ, ճանապարհորդելը, բայց մի՛ հիշիր այն, ինչ ցանկացել ես նախկինի հետ անել ու այդպես էլ հնարավորություն չես ունեցել:
8. Պետք չէ ասել. «Նա այնքա~ն հումորով էր»։
Տղամարդիկ սիրում են կանանց մոտ կատակասեր մարդու տպավորություն թողնել, հատկապես որովհետև մոլորակի բոլոր կանայք հումորով տղամարդ են փնտրում: Բնականաբար, ոչ բոլոր մարդիկ ունեն հումորի զգացում: Դրա համար էլ անգամ ամենափոքրիկ նշույլը պետք է գնահատել: Չնայած, դրան հակառակ, սիրում ենք նաև զայրացկոտությունը: Չէ՞ որ, բացի հումորից, տղամարդուն դա էլ է հատուկ: Մնում է դա տեղին օգտագործել:
Փոխարենն ասա. «Երբեք քեզ նման հումորով տղամարդու չեմ հանդիպել»։
Նա քեզ հանդիպած ամենահումորով տղամարդն է: Այնքան կրկնես այդ տողերը, մինչև ինքդ էլ հավատաս դրանց ճշմարիտ ու իրական լինելուն: Իհարկե, փոքրիկ սուտ է, բայց ի՞նչ կա որ: Գուցե դու էլ նրա համար չես լավագույն տնտեսուհին, ամենագեղեցիկը, ամենախելացին, բայց ճշմարտությունը միշտ չէ, որ պետք է բարձրաձայնել: Փոքրիկ սուտը երբեք չի փչացնում հարաբերությունները:
9. Պետք չէ ասել. «Նա շատ կռվարար էր»։
Ոչ մի տղամարդ չի ցանկանա պատկերացնել, որ ընկերուհու «ex boyfriend»-ը կարող է մի օր վերադառնալ ու կռիվ սարքել նրա համար: Տղամարդկանց չսիրած երևույթներից մեկն էլ այն է, որ շրջապատում ստիպված են լինում կռվի բռնվել մեկի հետ, ով ժպտացել է ընկերուհուն: Առանց պատճառն իմանալու նրանք պատրաստվում են իրենց մրցակցի վրա հարձակվել, այլ ոչ թե կողակցուհուն մեղադրել:
Փոխարենն ասա. «Հաճելի է, երբ տղամարդը կարողանում է պաշտպանել քեզ, այլ ոչ կռիվ փնտրել»։
Նրա մոտ շեշտիր, որ գնահատում ես քեզ պաշտպանելու վարմունքը, բայց գնահատելի չէ, որ նա շրջապատում կռվի տեսարան է սարքում այն պատճառով, որ ուրիշը քեզ ժպտացել է կամ մի երկու բառ փոխանակել սրճարանում: Բայց հավատա՝ տղամարդիկ լավ գիտեն, թե երբ է դիմացինը սահմանն անցնում, թե նախկին հերոսն ինչ մտադրություն կարող է ունենալ այդ ժպիտի տակ: Գիտեն նաև, թե երբ կարող է կինն անձամբ հարթել իրավիճակը:
10. Պետք չէ ասել. «Նա հրաշալի էր անկողնում»։
Ա~խ, այդ անկողինը: Յուրաքանչյուր հարաբերության ամենաակտուալ ականադաշտն է: Մի սխալ քայլ կամ բառ և... ԲՈՒՄ...դու միայնակ ես ու առանց կողակցի: Եթե մտածում ես` տղամարդկանց հետաքրքրում է, թե նախկին ընկերոջ հետ ինչ անտանելի է եղել անկողնում, չարաչար սխալվում ես: Ինչու՞: Որովհետև եթե անտանելի է եղել, ու դու շարունակել ես այդքան ժամանակ նրա կողքին մնալ, ուրեմն այս դեպքում էլ կարող է նույն բանը լինել: Եթե իր հետ էլ անտանելի լինի, երբեք ոչ մի բառ չես ասի: Նախկին ինտիմ կյանքի մասին լռելու համար մի պատճառ ևս կա՝ այն, որ հաջորդ անգամ անկողնու ամենակրքոտ պահին քո պատմածն ասեղի նման կծակի նրա միտքը: Իսկ եթե «ex boyfriend»-ը շատ կրքոտ է եղել այդ հարաբերություններում, առավել ևս ոչ մի բառ չպետք է ասել:
Փոխարենն ասա. «Անկողնում լավ ու վատ պահեր ենք ապրել»։
Այս պատասխանը շվեյցարացիներին է հատուկ: Իսկական չեզոք պատասխան է: Եթե հեգնանքով վերաբերվենք, գուցե դա՞ է ճշմարտությունը: Միայն էրոտիկ գրականության մեջ և Մեթյու ՄըքՔոնըհիի ֆիլմերում է, որ սեքսը 100 տոկոսանոց է լինում: Նա գիտի, որ սա է ճշմարտությունը, քանի որ թաքնված տեսախցիկի նման շատ անգամներ է հետևել բուռն կրքին ու դրա հերոսներին: Ամեն դեպքում, լավ կլինի ցանկացած պարագայում ուղղակի խուսափել այդ թեմայից, մինչև հարցը բժշկական լուծման չենթարկվի: Այդ դեպքում ստիպված կլինես անհաշիվ հարցեր տալ նրան:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am](up/article/small/file_63422_8741610.jpg)
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
![](images/calendar.png)
![Պլատոնական սեր Պլատոնական սեր](up/article/small/file_63372_2599202.jpg)
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
![](images/calendar.png)
![Համբույրի տեսակները. urolog.am Համբույրի տեսակները. urolog.am](up/article/small/file_61643_5977051.jpg)
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
![](images/calendar.png)
![Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները](up/article/small/file_60849_5840488.jpg)
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
![](images/calendar.png)
![Անհավատարմության պատճառները. urolog.am Անհավատարմության պատճառները. urolog.am](up/article/small/file_60505_7684917.jpg)
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
![](images/calendar.png)
![Սեռական խանդ. urolog.am Սեռական խանդ. urolog.am](up/article/small/file_60352_9479384.jpg)
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am](up/article/small/file_60222_6511891.jpg)
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
![](images/calendar.png)
![Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am](up/article/small/file_59475_8711275.jpg)
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
![](images/calendar.png)
![Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am](up/article/small/file_58958_6310076.jpg)
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
![](images/calendar.png)
![Սեռական գրավչություն. urolog.am Սեռական գրավչություն. urolog.am](up/article/small/file_58625_3050714.jpg)
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
![](images/calendar.png)
![Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am](up/article/small/file_58004_2987570.jpg)
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
![](images/calendar.png)
![Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք](up/article/small/file_57469_7563186.jpg)
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
![](images/calendar.png)
![Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am](up/article/small/file_55855_6741296.jpg)
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
![](images/calendar.png)
![Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am](up/article/small/file_43728_9964749.jpg)
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն